ՓՀԷԿ-ի կառուցման գործընթացի դյուրինացման և արագացման նպատակով ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) խորհրդատվական խումբը ապահովում է դիմորդ կազմակերպություններին համապատասխան խորհրդատվությամբ և օժանդակությամբ: Գործընթացը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW բանկի միջոցով, Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության ծրագրի շրջանակներում և այն անվճար է ներկայացվող այն ծրագրերի համար, որոնք բավարարում են ընդունելիության չափանիշներին: Տեխնիկական օժանդակության հիմնական նպատակները ընդրկում են հետևյալը.
- Ներկայաված հայտերի ընդունելիության չափանիշներին բավաարարման ստուգում
- Մասնավոր ձեռնարկատիրության օժանդակում
- Նախագծի գնահատում, որը հնարավորություն կտա ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) –ին կայացնել վարկավորման որոշում:
Մասնավոր Ձեռնարակտիրության օժանդակումը ընդգրկում է.
- Աշխատանքային նախագիծ – Մինչ ընթանում են նախագծի հիմնավորման աշխատանքները, խորհրդատուների օժանդակությունը հնարավորություն է տալիս մանրակրկիտ վերլուծություններով բացահայտել լրացուցիչ խնդիրները: ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) խորհրդատվական խումբը կօգնի նախագծի մշակողներին կատարելագործել աշխատանքային նախագիծը պահանջվող ստանդարտների շրջանակներում: Այս աշխատանքը իր մեջ ընդգրկում է բանկերի կողմից պահանջվող տեղեկությունների տրամադրում, անկախ տեխնիկական ուսումնասիրություններ, որոնք պահանջվում են ՓՀԷԿ-ի կառուցման վայր այցելության և մանրակրկիտ վերլուծության համար:
- Բիզնես բանակցություններ - ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) խորհրդատվական խումբը կապահովի խորհրդատվություն քննարկումների նախապատրաստման ուղղությամբ, այդ թվում կարծիք կհայտնի առաջարկվող առևտրային պայմանագրերի վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմորդի համար կնախապատրաստի պայմանագրի մոդել և քննարկման հիմնական ուղղությունները:
ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) –ը ներկայացնում է ֆինանսավորման և ծրագրերի իրականացման եզակի հնարավորության Հայաստանի մասնավոր ձեռնարկություններին ապահովելով անվճար տեխնիկական օժանդակություն: Եթե Դուք ցանկանում եք դիմել ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրին ֆինանսավորման համար, ապա սեղմեք այստեղ.