Կլոր սեղանի շուրջ քննարկումներ

Հանդիպում կլոր սեղանի շուրջ


2013թ. Հուլիսի 11 –ին ԳՀՀ վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպվեց մեկօրյա քննարկումներ կլոր սեղանի շուրջ, նվիրված շրջակա միջավայրի վրա ՓՀԷԿ-երի ազդեցությանը: Մոտ 25 մասնակիցներ ներկայացնում էին հետևյալ կազմակերպությունները.


• Շրջակա միջավայրի պաշտպանությանը առնչվող տարբեր ՀԿ-ներ
• ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարություն
• ՀՀ Բնապահպանության նախարարություն
• Շրջակա միջավայրի պաշտպանության Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա
• KfW բանկ
• ԳՀՀ
• ԳՀՀ-ի տեխնիկական խորհրդատու
Հանդիպումը կազմակերպվել էր ՓՀԷԿ-երի ծրագրերի քննարկման, կառուցման և գործունեության վերաբերյալ ձեռք բերած փորձի փոխանակման համար, նպատակ ունենալով բացահայտել այն ուղիները որոնք հնարավորություն կտան բարձրացնել ՓՀԷԿ-երի բաժնետերերի իրազեկվածությունը շրջակա միջավայրին և սոցիալական հարցերին վերաբերող խնդիրների ուղղությամբ:
Բոլոր կողմերին առաջարկվեց քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:

 

 

 

ԳՀՀ Վերականգնվող էներգետիկայի ծրագրի ներկայացումից և մասնակիցների տեղեկատվական  ելույթներից հետո սկսվեցին քննարկումները:

 

 

 

 Մի շարք ելույթներ և պրեզենտացիաներ ներկայացրեցին որոշ ՓՀԷԿ-երի սխալներն ու բաց թողումները շրջակա միջավայրի և սոցիալական խնդիրների վերաբերյալ: Կոնկրետ օրինակներով՝ ինչպիսիք էին գործող իրավական նորմերի խախտումները, սկսած լիցենզավորման գործընթացից, օրինակ՝ ոչ ճիշտ կազմակերպված հանրային լսումները և այլն, շինարարության կազմակերպումը, օրինակ՝ մեծ թվով ծառահատումները և այլն, ՓՀԷԿ-երի շահագործումը, օրինակ՝ ձկնանցարանների արգելափակումը և այլն ներկայացվեցին ՓՀԷԿ-երի կողմից հանրությանը մտահոգող խնդիրները: Միևնույն ժամանակ քննադատվեց համապատասխան նախարարությունների պասիվ վերաբերմունքը, ինչպես նաև կարգավորող կազմակերպությունների ոչ համարժեք արձագանքը նման երևույթների առկայության դեպքերում: Որպես օրինակ բերվեցին նման խախտումների համար նախատեսված շատ ցածր տուգանքները, ինչպես նաև  ոչ համարժեք մոնիտորինգներն ու հսկողությունը և այլն:


Միջազգային ստանդարտների շրջանակներում Ֆիխտների փորձագետները ներկայացրեցին իրենց տեսակետները,  որոշումների կայացման գործընթացների ընդունված մեխանիզմները՝  հանրային լսումների, շրջակա միջավայրի պաշտպանության այլ միջոցառումների օգտագործմամբ: Մասնակիցներին առաջարկվեց  ներկայացնել պրակտիկ առաջարկներ սեկտորում առկա վիճակի բարեփոխման համար: KfW-ի և ԳՀՀ-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը և սոցիալական խնդիրնեըը հանդիսանում են  ծրագրի անբաժան մասը և միշտ լինելու են ուշադրության կենտրոնում:  Նրանք կոչ արեցին հանդիպման բոլոր մասնակիցներին իրենց ներդրումը կատարել շրջակա միջավայրի պատշաճ պահպանման համար և ակտիվ պայքարել ՀՀ օրենսդրությունը խախտողների դեմ:

 

 

 

 Հանդիպման ավարտին ամփոփվեցին հետևյալ առաջարկներն ու եզրակացությունները:

 Մասնակիցներին խնդրեցին ներկայացնել ԳՀՀ ՎԷ ծրագրի բարեփոխման իրենց առաջարկենրը ԳՀՀ գրասենյակ: