Ինչպես դիմել

Որպեսզի դիմել Ֆինանսավորում ստանալու համար, Ձեր ձեռնարկությունը և ներկայացվող նախագիծը պետք է բավարարի ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրի կողմից ներկայացվող ընտրության չափանիշներին: 

Եթե դուք ունեք հարցեր մինչև ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրով ֆինանսավորման համար դիմելը, դուք կարող եք այցելել „Հաճախակի հանդիպող հարցեր“ բաժինը: Դուք նույնպես կարող եք կապնվել ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) աշխատակազմին, որը կտա Ձեր հարցերի սպառիչ պատասխանները:

Ֆինանսավորման և տեխնիկական օժանդակության համար նախատեսված ծրագրերի քանակը սահմանափակված է, այդ կապացությամբ խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ դիմել:

Գործնական քայլեր

1. Ներբեռնեք և լրացեք հայտի ձևաթերթը, որը հասանելի է սույն կայքում: Նախնական ուսումնասիրման համար տրամադրեք ներքոհիշյալ փաստաթղթերը.

Խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր փաստաթղթերը և գծագրերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով:

2. Ձեր կողմից ներկայացված հայտի, փաստաթղթերի հիման վրա ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) փորձագետների խումբը կիրականացնի Ձեր ծրագրի տեխնիկապես իրագործելիության նախնական ուսումնասիրությունները, պարզելու Ձեր ծրագրի համապատասխանությունը ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրի կողմից ներկայացվող ընդունելիության չափանիշներին:

3. Եթե ձեռնարկությունը և նախագիծը բավարարում են ընդունելիության չափանիշները, ապա ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրի փորձագետները սկսում են նախագծի մանրակրկիտ վերլուծությունը:

ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրի տեխնիկական խորհրդատուի հիմնական խնդիրը հանդիսանում է ուսումնասիրել ներկայացված նախագծի վարկունակությունը ըստ ներքոհիշյալ չափանիշների.

Ընդունելության չափանիշները բավարարելու և ամբողջական աշխատանքային նախագծի առկայության դեպքում ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրի խորհրդատվական խումբը նախապատրաստում և իրականացնում է ՓՀԷԿ-ի տարածքների այցելություն, ուսումնասիրություն:

Խումբը իրականացնում է միաժամանակյա միայն մեկ այցելություն, ուսումնասիրություն: 

Եթե այցելության, ուսումնասիրության ժամանակ բացահայտվում են զգալի թերություններ կամ անհամապատասխանություններ ներկայացված փաստաթղթերում, նախագծում կամ բիզնես ծրագրում, դրանք քննարկվում են ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ հետ, որը պետք է լրացնի բացթողումներն ու կատարի համապատասխան ուղղումները: Եթե այդ ընթացքում առկա է այլ նախագիծ, որը բացարարում է պայմաններին, ապա այցելություն ուսումնասիրությունը կատարվում է վերջինիս համար, մինչև նախորդ ծրագրում համապատասխան ուղղումների կատարումը:

4. Ծրագրի նախապատրաստական աշխատանքներից մաս է կազմում շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրությունը, որը հնարավորություն է տալիս ստուգել ընկերության և ծրագրի համապատասխանությունը շրջակա միջավայրի, առողջության և անվտանգությանը ներկայացվող  տեղական և Եվրոմիության պահանջներին:

5. Հիմնվելով տեխնիկական, ֆինանսական և շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրության արդյունքների վրա,    ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագիրը որոշում է կայացնում նախագծի վարկավորման վերաբերյալ:

6. Վարկառուն պարտավոր է իրականացնել նախագիծը հաստատված պայմաններով, որի ընթացքը հսկվում է ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) խորհրդատվական խմբի կողմից իրականացվող պարբերական մոնիտորինգների և դրանց վերաբերյալ ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրին հաշվետվությունների ներկայացման միջոցով: