ArmenianEnglish

Ընդունելիության / Ընտրության չափանիշները

ԳՀՀ-ՎԷ ծրագրի շրջանակներում վարկ ստանալու համար դիմող ձեռնարկությունը և առաջարկվող նախագիծը պետք է բավարարեն որոշակի ինստիտուցիոնալ, ֆինանսական, տեխնիկական ընդունելիության չափանիշների

Կազմակերպություններին ներկայացվող ընդունելիության չափանիշները:

Ընդունելի Կազմակերպություններն են.

  • մասնավոր ձեռնարկություն, որը գրանցված է և գործում է Հայաստանում
  • գործում է համապատասխան՝ ազգային բնապահպանական, առողջապահական և անվտանգության օրենսդրության շրջանակներում

Բացի այդ, ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար դիմող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ ընդհանուր պահանջներին.

  • Գործող բիզնեսների համար պետք է ունենա գրանցված լավ վարկային պատմություն, տեղական հաշվապահական ստանդարտների շրջանակներում կազմված ֆինանսական հաշվետվություններ,
  • Նոր սկսվող նախագծերը պետք է քննարկվեն տեխնիկապես իրագործելիության, կանխատեսվող ֆինանսական ցուցանիշների բավարար կայունության տեսանկյունից, 
  • Կառավարման և կազմակերպչական բավարար փորձ
  • Հուսալի ֆինանսական կառուցվածքի (այդ թվում՝ պահանջվող վարկի դիմաց բավարար ապահովվածություն)

Նախագծերին ներկայացվող ընդունելիության չափանիշները

Ընդունելի ծրագրերն են

  • ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը պետք է լինի 10 ՄՎտ սահմանից ցածր:
  • ՓՀԷԿ-ը պետք է համապատասխանի գործող՝ այդ թվում շրջակա միջավայրին և սոցիալական հարցերին վերաբերող համապատասխան օրենքներին և կարգերին:   
  • ՓՀԷԿ-ը պետք է լինի մասնավոր սեփականություն: Սեփականության ձևը և կառուցվածքը, ջրի օգտագործման իրավունքները պետք է հստակեցված լինեն մինչև առանձին ծրագրի որակավորման գործընթացի սկիզբը:
  • Հիմնված լինի արդարացված տեխնոլոգիայի վրա:
  • “ծրագրային վարկ/սեփական ներդրումներ” գործակիցը չպետք է գերազանցի 70/30 հարաբերությունը:
  • Ծրագրով նախատեսվող վերականգնման կամ հզորեցման ցուցանիշները պետք է հաշվարկվեն այնպես, որ թույլ տան երկարաձգել ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակաշրջանի տևողությունը առնվազն 15 տարով: Ընդ որում, գործող ՓՀԷԿ-երի համար պետք է նախատեսվի  տարեկան արտադրողականության աճ և անխափան շահագործման ժամկետների ավելացում:
  • Նոր կառուցվող ՓՀԷԿ-երի պարագայում՝ պետէ է ապահովվի շահագործման ժամանակաշրջանի 30 տարի տևողություն:
  • Նախագծի համար ապահովվի կայուն ֆինանսական հաշվետվություններ, վարկի տևողության ամբողջ ընթացքում, համապատասխան իրացվելիության ցուցանիշով (ընթացիկ և արագ իրացվելիությունը պետք է լինի 1-ից մեծ): Պետք է ապահովվի ֆինանսապես կենսունակությունը:
  • Նախատեսված էլեկտրաէներգիայի արտադրության շրջանակներում  ապահովվի համապատասխան վճարունակություն (առանց այլ կողմնակի եկամուտների հաշվարկի), որը ամբողջությամբ կսպասարկի վարկը (մայր գումար և տոկոսներ), այսինքն՝ վարկի սպասարկման գործակիցը պետք է լինի ոչ պակաս  1.0-ից,  վարկի գործունեության ամբողջ ընթացքում, այդ թվում զգայնության վերլուծության տարբեր սցենարների դեպքում: 
  • Ապահովվի շահութաբերության դրական ցուցանիշ, ընդ որում նախապատվությունը կտրվի այն դիմորդներին որոնք կունենան ՓՀԷԿ-ի շահութների շրջանակներում (բացառելով այլ փոխկապակցվախ գործունեությունները)  ավելի բարձր ROA և ROE:  Էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված ապագա հասույթները պետք է ամբողջությամբ ապահովեն առավելագույնը՝ 12 տարի տևողությամբ, 2 տարի արտոնյալ ժամկետով և 10,5% տոկոսադրույքով վարկի լիարժեք մարումը:
  • Բաժնետերերի կողմից կատարված ծախսերը պետք է 100% -ով փաստաթղթավորված լինեն: