Կառուցվածքը

Նախագծերի հաստատման գործընթացի հնարավորինս արագ կազմակերպելու համար ԳՀՀ-ՎԷ ծրագիրի համար մշակվել է հատուկ կառուցվածք, որը լավագույնս կապահովի փոքր հիդրո էլեկտրակայաններում ներդրում կատարող  Ձեռնարկությունների ֆինանսավորումը:

Այս մոտեցումը ապահովվում է կազմակերպչական պարզ կառուցվածքով, որում ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրի իրականացնող խումբը ապահովում է ինչպես տեխնիկական, շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրությունը, այնպես էլ ուսուցումը, ունակությունների զարգացումը, բանկերի, ներդրողների տեղեկացվածության բարձրացումը: Հիմնվելով ստացված տեղեկությունների ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, գործընկեր ֆինանսական հաստատությունները  որոշում են կայացնում վարկի տրամադրման վերաբերյալ:

Գործընթացի ժամանակ վարկառուները հնարավորություն են ստանում ուղղակիորեն համագործակցել ինչպես ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագիրը իրականացնող աշխատակազմի հետ, այնպես էլ գործընկեր ֆինանսական հաստատության ներկայացուցչի հետ: