«Գերմանա-հայկական հիմնադրամե-ը հիմնադրվել է 1998 թվականին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Հիմնարկի նպատակն է աջակցել Հայաստանի ֆինանսական համակարգին' արտաքին եւ ներքին աղբյուրներից ստացված միջոցները ուղղելով տնտեսության որոշակի հատվածների զարգացմանը:
Վարկային ծրագրի նպատակն է մրցույթով ընտրված ՀՀ առևտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող փոքր հիդրոէլեկտրակայաններին (ՓՀԷԿ) վերակառուցման և վերազինման, ինչպես նաև նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման բարելավմանը և, որպես արդյունք, տնտեսության հետագա զարգացմանը:
2004թ. նոյեմբերի 24-ին KfW-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքվեցին “Վերականգնվող էներգիայի աջակցություն” 6.0 մլն եվրոյի վարկային պայմանագիր: Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող ընթացքը, 2010թ. մայիսի 3-ին ՀՀ Կենտրոնական Բանկի և KfW բանկի միջև կնքվեց նոր վարկային պայմանագիր` Գերմանահայկական հիմնադրամի “Վերականգնվող էներգիայի աջակցություն” (երկրորդ փուլ) վարկային ծրագրի շրջանակներում 18 մլն. եվրո վարկային միջոցների տրամադրման վերաբերյալ: