ArmenianEnglish

Նախագծի իրականացման քայլերը

Ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը կատարվում է փոքր հիդրոէլեկտրակայաններին որոնց դրվածքային հզորությունը չի գերազանցում 10 ՄՎտ  հզորության սահմանը (մանրամասն տեղեկությունների համար տես Նախագծերի Ընդունելիության չափանիշները բաժինը): Տեխնիկական և ֆինանսական փորձագետների խորհրդատվական խումբը օժանդակում է դիմորդներին իրենց նախագծերի նախապատրաստման, դրանց գնահատման և վարկային հայտի նախապատրաստման ամբողջ ընթացքում:

Ծրագրում մասնակցելու հետաքրքրվածություն ունեցող կազմակերպությունները պետք է լրացնեն հայտի ձևաթերթ, որը զետեղված է սույն կայքում կամ ստանան այն ԳՀՀ-ՎԵ տեխնիկական խորհրդատուի Երևանում գնասենյակում: ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ կողմից լրացված հայտը և համապատասխան փաստաթղթերը ներկայացվում են տեխնիկական խորհրդատուի գրասենյակ: Խորհրդատվական խումբը իրականացնում է դիմորդ կազմակերպության և ներկայացված նախագծի  նախնական ուսումնասիրություն, որից հետո նշանակվում է հանդիպում դիմորդի հետ, քննարկելու ուսումնասիրման արդյունքներն ու թերությունները: Եթե ընդունելիության չափանիշները բավարարվում են ԳՀՀ-ՎԷ  ծրագրի պայմաններին, ապա դիմորդից պահանջվում են ՓՀԷԿ-ի նախագծին վերաբերող փաստաթղթերի փաթեթը, որը իր մեջ պետք է ընդգրկի տեխնիկական և տնտեսական փաստաթղթերը: Առնվազն բիզնես պլանը և գծագրերը պետք է ներկայացվեն Հայերեն և Անգլերեն լեզուներով: Գծագրերը պետք է ներկայացվեն ինչպես էլեկտրոնային՝ ԱվտոԿադ ծրագրով պատրաստված (սկավառակով), այնպես էլ թղթային տարբերակով: Հետագա ուսումնասիրությունների ընթացքում գնահատվում է տեխնիկական և շրջակա միջավայրի վրա ազդեցության մանրամասն ուսումնասիրմամբ և գնահատմամբ, որից հետո տեխնիկական խորհրդատուն ձեռնարկությանը ներկայացնում է ուսումնասիրությունների արդյունքները: Նախագծային փաստաթղթերի նախնական վերլուծություններից հետո, ԳՀՀ-ՎԷ տեխնիկական խորհրդատուն և դիմորդի կողմից ընտրված ֆինանսական հաստատությունը իրականացնում են ծրագրի վարկունակությունը, մինչ հետագա տեխնիկական գնահատման, և գործունեության վայրը այցելելը:

Տեծնիկական և շրջակա միջավայրի մանրամասն վերլուծությունը ընդգրկում է առնվազն հետևյալը.

  • Ընդունելիության չափանիշներին համապատասխանության վերջնական ստուգում:
  • ՓՀԷԿ-ի ռեսուրսների տեխնիկական վերլուծություններ, ծրագրի նախագիծը, ծախսերի նախահաշիվը, սարքավորումների ընտրությունը, շինրարաությունը և նախնական պայմանավորվածությունները, ազգային ցանցին միանալու պայմանավորվածությունները (եթե անհրաժեշտություն կա) և տեխնիկական կարգի այլ հարցեր:
  • Կնքված և քննարկման ընթացքում գտնվող տարբեր պայմանագրերի և պայմանավորվածությունների վերլուծություն, այդ թվում՝ հողի օգտագործման, տարբեր թույլտվությունների, արտոնագրերի, ցանցին միացման, ջրօգտագործման, գործունեության, վերանորոգման և այլն վերաբերյալ:
  • Ջերմոցային գազերի արձակման կրճատման սպասումների ուսումնասիրություն:
  • Նախագծի օրացույցային գրաֆիկի հիման վրա գործողությունների պլանի մշակում: 
  • Ծրագրի հաջող իրականացման և հետագայում ՓՀԷԿ-ի հաջող շահագործման ապահովման համար հիմնադիրների կառավարման և գործունեության ապահովման ունակությունների գնահատում:
  • Վարկառուի համապատասխանությունը շրջակա միջավայրի պաշտպանության ազգային ստանդարտներին, առողջապահական, անվտանգության  նորմերին և դրանցից շեղումների արձանագրումը
  • Տեխնիկական ընդունելիության չափանիշների համապատասխանության հաստատում (տես մանրամասները Ընդունելիության չափանիշները բաժնում):
  • Ֆինանսական և ռիսկերի վերլուծություն
  • Այլ ուսումնասիրություններ

Վերոհիշյալ քայլերի հաջող կատարումից հետո, ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրի իրականացնող խումբը օժանդակում է դիմորդին մասնակից ֆինանսական հաստատությանը ֆինանսավորման համար դիմելու գործընթացում: Յուրաքանչյուր դիմող կազմակերպություն ինքն է պատասխանատու ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար առաջարկի պատրաստման, բոլոր հարցերով համագործակցության համար:
Վերջապես, հիմնվելով տեխնիկական և շրջակա միջավայրի մանրամասն ուսումնասիրության, վերլուծությունների, անկախ հաշվարկների և դրանց արդյունքների վրա, ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագիրը կայացնում է վերջնական որոշում վարկի տրամադրման և համապատասխան պայմանների սահմանման ուղղությամբ: