ԳՀՀ-ՎԷ ծրագրի շրջանակներում վարկ ստանալու համար դիմող ձեռնարկությունը և առաջարկվող նախագիծը պետք է բավարարեն որոշակի ինստիտուցիոնալ, ֆինանսական, տեխնիկական ընդունելիության չափանիշների
Կազմակերպություններին ներկայացվող ընդունելիության չափանիշները:
Ընդունելի Կազմակերպություններն են.
- մասնավոր ձեռնարկություն, որը գրանցված է և գործում է Հայաստանում
- գործում է համապատասխան՝ ազգային բնապահպանական, առողջապահական և անվտանգության օրենսդրության շրջանակներում
Բացի այդ, ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար դիմող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ ընդհանուր պահանջներին.
- Գործող բիզնեսների համար պետք է ունենա գրանցված լավ վարկային պատմություն, տեղական հաշվապահական ստանդարտների շրջանակներում կազմված ֆինանսական հաշվետվություններ,
- Նոր սկսվող նախագծերը պետք է քննարկվեն տեխնիկապես իրագործելիության, կանխատեսվող ֆինանսական ցուցանիշների բավարար կայունության տեսանկյունից,
- Կառավարման և կազմակերպչական բավարար փորձ
- Հուսալի ֆինանսական կառուցվածքի (այդ թվում՝ պահանջվող վարկի դիմաց բավարար ապահովվածություն)
Նախագծերին ներկայացվող ընդունելիության չափանիշները
Ընդունելի ծրագրերն են
- ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը պետք է լինի 10 ՄՎտ սահմանից ցածր:
- ՓՀԷԿ-ը պետք է համապատասխանի գործող՝ այդ թվում շրջակա միջավայրին և սոցիալական հարցերին վերաբերող համապատասխան օրենքներին և կարգերին:
- ՓՀԷԿ-ը պետք է լինի մասնավոր սեփականություն: Սեփականության ձևը և կառուցվածքը, ջրի օգտագործման իրավունքները պետք է հստակեցված լինեն մինչև առանձին ծրագրի որակավորման գործընթացի սկիզբը:
- Հիմնված լինի արդարացված տեխնոլոգիայի վրա:
- “ծրագրային վարկ/սեփական ներդրումներ” գործակիցը չպետք է գերազանցի 70/30 հարաբերությունը:
- Ծրագրով նախատեսվող վերականգնման կամ հզորեցման ցուցանիշները պետք է հաշվարկվեն այնպես, որ թույլ տան երկարաձգել ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակաշրջանի տևողությունը առնվազն 15 տարով: Ընդ որում, գործող ՓՀԷԿ-երի համար պետք է նախատեսվի տարեկան արտադրողականության աճ և անխափան շահագործման ժամկետների ավելացում:
- Նոր կառուցվող ՓՀԷԿ-երի պարագայում՝ պետէ է ապահովվի շահագործման ժամանակաշրջանի 30 տարի տևողություն:
- Նախագծի համար ապահովվի կայուն ֆինանսական հաշվետվություններ, վարկի տևողության ամբողջ ընթացքում, համապատասխան իրացվելիության ցուցանիշով (ընթացիկ և արագ իրացվելիությունը պետք է լինի 1-ից մեծ): Պետք է ապահովվի ֆինանսապես կենսունակությունը:
- Նախատեսված էլեկտրաէներգիայի արտադրության շրջանակներում ապահովվի համապատասխան վճարունակություն (առանց այլ կողմնակի եկամուտների հաշվարկի), որը ամբողջությամբ կսպասարկի վարկը (մայր գումար և տոկոսներ), այսինքն՝ վարկի սպասարկման գործակիցը պետք է լինի ոչ պակաս 1.0-ից, վարկի գործունեության ամբողջ ընթացքում, այդ թվում զգայնության վերլուծության տարբեր սցենարների դեպքում:
- Ապահովվի շահութաբերության դրական ցուցանիշ, ընդ որում նախապատվությունը կտրվի այն դիմորդներին որոնք կունենան ՓՀԷԿ-ի շահութների շրջանակներում (բացառելով այլ փոխկապակցվախ գործունեությունները) ավելի բարձր ROA և ROE: Էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված ապագա հասույթները պետք է ամբողջությամբ ապահովեն առավելագույնը՝ 12 տարի տևողությամբ, 2 տարի արտոնյալ ժամկետով և 10,5% տոկոսադրույքով վարկի լիարժեք մարումը:
- Բաժնետերերի կողմից կատարված ծախսերը պետք է 100% -ով փաստաթղթավորված լինեն: