ArmenianEnglish

ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագիրը ստեղծված է Փոքր հիդոր-էլեկտրակայանների կառուցման համար ներդրում կատարող մասնավոր ձեռնարկություններին ֆինանսավորում ապահովելու համար: Վարկերի տրամադրում է սահմանափակված է վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում առկա ֆոնդերի չափով (փուլ 2-ով): Ներկայացված հայտերից առաջին հերթին կուսումնասիրվի այն ծրագիրը, որը բավարարում է պահանջվող ընդունելության չափանիշներին, առկա է ամբողջական աշխատանքային նախագիծը: Միառժամանակ վերլուծություն է իրականացվում միայն մեկ ծրագիր: Եթե վերլուծության ժամանակ բացահայտվում է սկզբունքային անհամապատասխանություններ ներկայացված փաստաթղթերում, գծագրերում կամ բիզնես պլանում, դրանք քննարկվում են հայտատուի հետ, որը պետք է վերացնի թերությունները: Եթե այդ ժամանակահատվածում հայտնի է դառնում որ մի այլ ծրագիր բավարարում է պահանջվող պայմաններին, ապա առանց սպասելու նախորդին, սկսվում է մանրակրկիտ վերլուծություն նոր ծրագրի համար:

Յուրաքանչյուր նոր ծրագրի ուսումնասիրությունը սկսվում է նախորդ ծրագրի ամբողջական ուսումնասիրությունից և վերլուծություններից հետո: Հայտերը ընդունվում են միչև ֆոնդերի ամբողջությամբ տեղաբաշխումը: 

Կցված քարտեզում ներակայացված են ԳՀՀ-ՎԷ (ՓՀԷԿ) ծրագրում գրանցված նախագծերի ներկայիս կարգավիճակը: Ծրագրերը բաժանված են հետևյալ խմբերի.

  • Ավարտված ծրագրեր
  • Ֆինանսավորման համար հաստատված ծրագրեր
  • Շինարարության / ֆինանսավորման ընթացքում գտնվող ծրագրեր
  • Ծրագրեր, որոնց ֆինանսավորման համար առկա են հայտեր
  • Ուսումնասիրման ընթացքում գտնվող ծրագրեր
  • Մերժված ծրագրեր
  • Ծրագրեր, որոնց հայտերը հետ են վերցված