Դասընթացներ և Սեմինարներ
2013թ. Մայիսի 16-ին Երևանի “Էրեբունի Պլազա” Բիզնես-Կենտրոնում Գերմանա-հայկական հիմնադրամ ԾԿԳ հիմնարկը և տեխնիկական խորհրդատու՝ “Ֆիխտներ” կազմակերպությունը ծրագրի մասնակից Բանկերի աշխատակիցների և ՓՀԷԿ-երի ներկայացուցիչների համար անցկացրեց մեկօրյա հատուկ դասընթաց “Առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի հիմնական խնդիրները ՓՀԵԿ-երի նախագծերում”: Դասընթացին նախորդեցին փորձագետների և տեխնիկական խորհրդատուների այցելություններ Հայաստանում կառուցվող մի շարք ՓՀԷԿ-եր, որոնց հիման վրա ներկայացվող նյութը ադապտացվեց, հաշվի առնելով Հայաստանում գործող ՓՀԷԿ-երի, նրանց կառուցման և շահագործման առանձնահատկությունները, համեմատականներ տանելով միջազգային լավագույն փորձի հետ:
Դասընթացի առաջին մասը նվիրված էր շրջակա և սոցիալական միջավայրի վրա ՓՀԷԿ-երի ազդեցությանը: Մասնավորապես անրադարձ կատարվեց Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող կարգերին և համեմատականներ տարվեցին ՓՀԷԿ-երի կառուցման, շրջակա միջավայրի վրա ազդեցության միջազգային մոտեցումների հետ: Քննարկվեցին հնարավոր սոցիալական կոնֆլիկտները, որոնք կարող են առաջանալ ՓՀԷԿ – երի կառուցման ընթացքում և դրանց մեղմացման ուղիները: Կարևորվեց ՓՀԷԿ-ի մոնիտորինգի նշանակությունը ինչպես շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում:
Դասընթացի երկրորդ մասը նվիրված է ՓՀԷԿ-երի կառուցման բոլոր փուլերում առողջության, անվտանգության պահպանման հարցերին՝ սկսած ՓՀԷԿ-ի նախագծի կազմման կազմակերպումից մինչև գործարկումն ու հետագա շահագործումը: Հատուկ ուշադրություն դարձվեց առողջության և անվտանգության պահանջներին, դրանց ընթացիկ հսկողությանն ու հաշվետվությունների կազմմանը, ընգծելով առանձնահատուկ կարևորությունը երբ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային ծրագրերի շրջանակներում: Դասընթացի հիմքում ընկած էին մի շարք նկարներ, տեսահոլովակներ հայաստանյան և միջազագային իրականությունից: Անրադառնալով աշխատողների առողջության, անվտանգության ապահովման պարագաներին ներկայացվեցին այն նվազագույն անհրաժեշտ պարագաները, պիտույքները և արտահագուստը, որ պետք է ունենան ՓՀԷԿ-ի աշխատակիցները կախված իրենց ֆունկցիոնալ պարտականություններից: Յուրաքանչյուր մասնակից ստացավ մեկական կոմպլեկտ արտահագուստ, բաղկացած պաշտպանիչ սաղավարտից, անվտանգության բաճկոնից և հատուկ երկարաճիտք կոշիկներից: Դրանով մասնակիցները խրախուսվեցին ձեռք բերել նմանատիպ արտահագուստ իրենց աշխատակիցների համար:
ՓՀԷԿ-երի ներկայացուցիչները ստորագրեցին հայտարարագրեր միջավայրի պաշտպանության կարևորության, աշխատակիցների և համայքնի անվտանգության կարևորության գիտակցման և իրենց պատասխանատվության վերաբերյալ: Որոշում կայացվեց, որ այսուհետ նման հայտարարագիր (http://gaf-re-shpp.am/index.php?id=14) պետք է ներկայացնի ԳՀՀ ՎԵ ծրագրում ընդգրկվող յուրաքանչյուր մասնակից:
ԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ.
Հաճելի էր տեսնել աշխատակիցներին համապատասխան արտահագուստներով վերջերս ՀԷԿ-երից մեկի տեխնիկական խորհրդատուների այցելության ժամանակ: